Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

Նոյեմբերի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Լիճք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա։