Մեկնարկեց «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնարկեց «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Հիմա մենք սկսում ենք մեր ուխտագնացության երթը, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ուխտագնացությունը քաղաքական որևէ նպատակ չունի։ Մենք ուխտագնացությամբ գնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։ Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության մասին չենք խոսելու, մենք լուռ գնալու ենք՝ մեր համախմբման կոչով»,- ասաց շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ 2 միկրոավտոբուս կա, և տատիկ-պապիկները կարող են նստել այս տրանսպորտային միջոցները, որոնք նրանց հետևից գալու են։ Վերջինս նշեց նաև իրենց երթուղին և աղոթելուց հետո շարժվեցին այդ ուղղությամբ։