Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները նոյեմբերի 28-ի ժամը 10։46-ի դրությամբ անցանելի են։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է։ ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։