«California Trade Desk»-ը կարևոր մեսիջ է, որ դրսից վստահություն կա պետության նկատմամբ

Նոյեմբերի 15-ին Իմփաքթ Հաբ Երևանում Կալիֆոռնիայի Սենատի ներկայացուցիչ Էնթոնի Պորտանտինոն Հայաստանի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ իրականացրեց Կալիֆոռնիայի առևտրի և ծառայությունների գրասենյակի պաշտոնական բացումը: Իմփաքթ Հաբ Հայաստան սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ «California Trade Desk»-ը կարևոր մեսիջ է, որ դրսից վստահություն կա պետության նկատմամբ։ Նա նաև անդրադարձել է հիմնադրամի գործունեությանը և սոցիալական ձեռնարկատիրության էությանը։