Հանգիստ թողեք Հիմնադրամը, մի քաղաքականացրեք, թողեք աշխատենք․ Պետրոս Թերզյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը:Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Հեռուստամարաթոնից ընդամենը կես ժամ առաջ այս բովանդակությամբ հայտարարությունը մի բանի համար է՝ որքան հնարավոր է ցավոտ հարված հասցնել Հիմնադրամին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ: