Թուրքիային Հայաստանը պետք չէ․ սա կեղծ ապաշրջափակման օրակարգ է
22:00 | 2021-11-27
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ Թուրքիային պետք չեն ոչ Հայաստանի հետ հարաբերությունները, ոչ ապաշրջափակվող ուղիները։ Ասում է՝ Թուրքիային միայն միջանցքն է անհրաժեշտ, որի վերաբերյալ նրանք հեռահար ռազմավարություն արդեն իսկ մշակել էին պատերազմից առաջ։ Դիտարկմանը, թե մենք ըստ էության գործ ունենք նոր մետաքսի քաղաքականության հետ, քաղաքագաետը հաստատում է ու հավելում՝ սա իր ընդգրկվածությամբ շատ ավելի մեծ է։