Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Երեկ Տավուշում զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով պարզվել են Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ «Նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է»,–նշված է հաղորդագրության մեջ: