Ունենք դատավորներ, որոնց պետք է փայտով հեռացնել․ Վեթինգի սանրի տակով պետք է անցնեն բոլորը

Մասնագետների մի խումբ գտնում է, որ ներկա Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մեկ այլ խումբ գտնում է, որ ներկա Սահմանադրությամբ դա իրականացնելն անհնար է։ Այն ինչ իրականացվում է, վեթինգ է, թե՞ սովորական գործընթաց։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ: