Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1 269-ն է կամ վարակվածների շրջանում 3.6 տոկոսը: Կառավարության նիստում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այսինքն` վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված»,- հավելեց Ավանեսյանը: Նախարարի խոսքով`բազմաթիվ դեպքեր կան, որ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ, երիտասարդ են, բայց, ցավոք՝ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը: Նախարարի խոսքով` պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: