Կորոնավիրուսի հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել. վարչապետ

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են նվազել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը: «Նախ, իհարկե, դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երկու լիարժեք պատվաստումները 250 հազարի շեմը հատեն` դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն: Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է,բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև արդեն տեսել ենք, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում»,- ասաց Փաշինյանը: