Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են. ԱՀԿ

Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են. ԱՀԿ

Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում: «Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: Մենք բոլորին կոչ ենք անում. ով պատվաստվելու իրավունք ունի՝ օգտվել այդ հնարավորությունից եւ պարտադիր անցնել պատվաստման լրիվ ցիկլը: Դա հատկապես կարեւոր Է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք 60 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ են, ինչպես նաեւ՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք»,-հայտարարել են բյուրոյում: Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ցույց տալիս բազմաթիվ կանխարգելիչ միջոցների արդյունավետությունը: Մասնավորապես, դիմակների կրումը եւ ինքնին կարեւոր Է հաստատությունների օդափոխումը, բայց այլ միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում դրանց ազդեցությունը բազմակի ուժեղանում Է: «Կանխարգելիչ բոլոր միջոցների կիրառումը՝ դիմակների կրումը, ձեռքերի եւ շնչուղիների հիգիենան, ֆիզիկական հեռավորության պահպանումը, հաստատություններում համապատասխան օդափոխությունը, թեստավորումը, շփումներին հսկելը, կարանտինը, մեկուսացումը եւ կանխարգելման մյուս միջոցներն ու վարակի վերահսկումը, ապահովում Է վիրուսից հասարակության առավելագույն պաշտպանությունը»,-ընդգծել են ԱՀԿ-ում: