Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը

ՖԻՖԱ կանանց աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի Բելգիայի և Նորվեգիայի հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ից կսկսի նախապատրաստությունը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Լենա Անդրիասյան - «Փյունիկ» Արմինե Հարությունյան - «Փյունիկ» Սյուզան Սիրեկանյան - «Փյունիկ» Պաշտպաններ Սիդնեյ Վերմիլիոն - «Բլյու Հարթս» (ԱՄՆ) Քրիստինե Ալեքսանյան - «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա) Անի Ղուկասյան - «Փյունիկ» Նորա Եղյան - «Փյունիկ» Մարիա Սախինովա - «Փյունիկ» Լիանա Ղազարյան - «Հայասա» Անյուտա Գալստյան - «Փյունիկ» Անահիտ Կարախանյան - «Նորավանք» Նելլի Խալաթյան - «Փյունիկ» Կիսապաշտպաններ Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա) Լիլի Ջեբեջյան - «Նյու Յորք» (ԱՄՆ) Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ» Կարինե Եղյան - «Հայասա» Աննա Դալլաքյան - «Հայասա» Նենսի Ավեսյան - ԱՄՆ Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ» Մարիամ Պետրոսյան - «Նորավանք» Անի Կարապետյան - «Փյունիկ» Լուիզա Ղազարյան - «Փյունիկ» Պայծառ Ասատրյան - «Փյունիկ» Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ» Հարձակվողներ Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա) Միա Բեդոյան - «Լենսերզ» (ԱՄՆ) Դվին Աղաբաբեան - «Փյունիկ» Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին կմեկնի Բրյուսել՝ մրցելու Բելգիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 27-ին կանանց ազգային ընտրանին կվերադառնա Հայաստան և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կշարունակի պատրաստվել Նորվեգիայի դեմ հանդիպմանը։ Լիլի Ջեբեջյանը ազգային հավաքականին կմիանա Բելգիայում և կմասնակցի միայն Լյովենում կայանալիք հանդիպմանը, իսկ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանա Բելգիայի հանդիպումից հետո և կմասնակցի միայն Նորվեգիայի հավաքականի դեմ տնային հանդիպմանը։ Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 25-ին կհյուրընկալվի Բելգիայի ազգային հավաքականին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00), այնուհետև նոյեմբերի 30-ին՝ Երևանում, կհյուրընկալի Նորվեգիային (մեկնարկը՝ 17։00)։