Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 10-րդն է, Լևոն Արոնյանը` 26-րդը. 2021 FIDE Grand Swiss

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 10-րդն է, Լևոն Արոնյանը` 26-րդը. 2021 FIDE Grand Swiss

Ռիգայում ավարտվեց շախմատի 2021 FIDE Grand Swiss գերխոշոր մրցաշարը, որին մասնակցեցին 108 շախմատիստ, այդ թվում 107 գրոսմայստեր: Հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և միայնակ գրավեց 1-ին տեղը: Նա աչժանացավ հավակնորդների մրցաշարի ուղեգրի, ինչպես նաև վաստակեց 70 հազար դոլար գումար: Մրցաշարային 2-3-րդ տեղերը բաժանեցին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, սակայն հավակնորդների ուղեգիրը բաժին հասավ ամերիկացի գրոսմայստերին, քանի որ նա ավելի բարձր վարկանիշ ուներ: Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը: Նա դրա համար կստանա 11.500 դոլար պարգևավճար: Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավորով գրավեց 17-րդ հորիզոնականը: Նա կպարգևատրվի 5 հազար դոլարով: Լևոն Արոնյանը նույնպես վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 26-րդ տեղում, որի համար նրան հասնում է 2500 դոլար փոխհատուցում: Պարգևավճարից անմասը չմնաց նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 37-րդ տեղը և արժանացավ 2000 դոլար պարգևի: Կանանց մրցաշարում, ինչպես արդեն նշել ենք, հաղթել էր չինուհի Թին Ժիյե Լեյին, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Մրցանակային 2-3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Ելիզաբեթ Պաեցը (Գերմանիա) և Ժին Էր Ժուն (Չինաստան): Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացրած Աննա Սարգսյանը 5,5 միավորով գրավեց 28-րդ տեղը, իսկ էլինա Դանիալեյանը 5 միավորով մրցաշարն ավարտեց 37-րդ հորիզոնականում: