Ինչու այս օրով իշխանությունը չհրապարակեց ու չգաղտնազերծեց Արցախյան խնդրի կարգավորման 1999.թ. Մեղրիի տարբերակն ու 2001թ. Քիվեսթյան տարբերակը

Ինչու այս օրով իշխանությունը չհրապարակեց ու չգաղտնազերծեց Արցախյան խնդրի կարգավորման 1999.թ. Մեղրիի տարբերակն ու 2001թ. Քիվեսթյան տարբերակը

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու այս օրով իշխանությունը չհրապարակեց ու չգաղտնազերծեց Արցախյան խնդրի կարգավորման 1999.թ. Մեղրիի տարբերակն ու 2001թ. Քիվեսթյան տարբերակը: Հոկտեմբերի 27-ը այդ միջակայքում ու գծի վրա է։ Եթե ուզում էիք ազդանշան տալ հանրությանը այն երբևէ բացահայտելու ձեր քաղաքական կամքի մասին, ու որ իշխանությունները երբեք չեն համաձայնելու «միջանցքին», ապա դրա ձևերից մեկը դրանք հանրայնացնելն էր, ու հասկանալի կլիներ, թե ով ինչ առաքելությամբ է վերադարձ(Վ)ել, մուտք գործել քաղաքականություն։ «Սյունյաց միջանցքի» չթաքցվող դիսկուրսը վկա...»: