Անհեթեթ է մտածել, թե Մինսկի խումբն ու Ռուսաստանը առանձին են գործում․ Յուրի Նավոյան

«Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը չի կարծում, թե Ռուսաստանն ու Մինսկի խումբը տարբեր մոտեցումներ ունեն ղարաբաղյան հակամարտության չկարգավորված հարցերի շուրջ․«Մինսկի խմբում երկու գործընթաց չի կարող լինել, իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է։ Հակված եմ մտածել, որ Մինսկի խմբի ակտիվացումը այժմ նպատակ կունենա որոշակիորեն զսպել Բաքվին ու այդ երկրի նկրտումները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Նավոյանի՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրենց լեգիտիմությունը ստանալու են նաև Մինսկի խմբում։ Մեր զրուցակիցը նշում է, որ կենսական ու օրակարգային է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում