Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Այցով Մոսկվայում գտնվող Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածաշրջանում գործունեություն ծավալել, որը կապահովի անվտանգությունը: IRNA-ի հետ զրույցում Բաքերին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ զրույցները դրական և կառուցողական են եղել: Բաքերին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց հետ՝ միջազգային ասպարեզում, և երկու երկրների միջև թյուրիմացություն և չի եղել, քանի որ նրանք նույնական կարծիքներ ունեն Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի և Կարմիր ծովի վերաբերյալ: Նա նաև ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը երեք ամիս անց Թեհրանում ռազմական հանձնաժողովի համատեղ նիստ կանցկացնեն ՝ քննարկելու երկկողմ ռազմական կապերը, պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական պայմանագրերը, Սիրիայում իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը: