Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են

Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարչակազմի միջեւ հարաբերությունները մի փոքր ջերմանում են: Այդ մասին գրում Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի: Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ մնում են «ոչ միանշանակ»՝ սուր տարաձայնություններով եւ բազմաթիվ հարցերի շուրջ կասկածանքներով: «Բայց վարչակազմն այն կարծիքին Է, որ այն դանդաղորեն առաջ Է ընթանում անվտանգության բնագավառում առկա օրակարգի մի քանի ոլորտներում, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել են հունիսին Ժնեւում կայացած գագաթնաժողովում»,-նշում Է թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտից զրուցակցի կարծիքը: Այսպես, երկու երկրների հարաբերություններում հաջողություններից մեկը համարվում Է կիբեռանվտանգության հարցում համատեղ նախաձեռնությունը, որն անցյալ ուրաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ընդգրկվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայացրած բանաձեւում: Ինչպես նշում Է հրատարակությունը, գլխավոր ձեռքբերումն այն Է, որ այժմ առկա Է կիբեռանվտանգության ընդհանուր հանձնառություն ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի կողմից: Թերթն այն կարծիքն Է հայտնել, որ «կարծես թե Ռուսաստանի հետ Բայդենի վարչակազմի հարաբերություններում չափավոր ձնհալ Է սկսվել»: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ռազմավարական կայունության շուրջ ժնեւյան նոր բանակցությունների ուղղությամբ նույնպես դանդաղորեն, բայց առաջ Է ընթանում, նշում Է հրատարակությունը: Բացի այդ, ընդգծվում Է, որ Մոսկվան նույնպես Միացյալ Նահանգների հետ առանձին հարցերի ուղղությամբ աշխատել Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այնուամենայնիվ, գրում Է թերթը, երկու երկրների միջեւ առաջվա պես մնում Է մեկ «առեղծվածային» հարց, որը վերաբերում Է այսպես կոչված «հավանյան սինդրոմին», որի մեջ ԱՄՆ-ը կասկածում Է Ռուսաստանին: «Եթե պարզվի, որ Ռուսաստանը դիտավորյալ նշանառել Է ամերիկացի պաշտոնյաներին, ապա առջեւում լուրջ ճգնաժամ Է, չնայած վերջերս արձանագրված համագործակցությանը»,-նախազգուշացնում Է հրատարակությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: