Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) Էկոլոգիական ստորաբաժանումը Չուկոտկայի ինքնավար օկրուգի Վրանգելի կղզում 450 տոննայից ավելի գյուղատնտեսական եւ կենցաղային աղբ Է հավաքել: Այդ մասին, հաղորդել Է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը: «ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության ցուցումով Վրանգելի կղզու վրա արդեն մի քանի տարի նման աշխատանքներ են տարվում: Այս տարի արշավախումբն աշխատել Է օգոստոսից եւ արդեն աշխատանքն ավարտել Է ձնածածկույթի եւ սառցաշերտի գոյացման պատճառով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Զինվորականները հավաքել են աղբը եւ բեռնել հատուկ նավի վրա: Մնացորդներն ուղարկել են նավահանգիստ, որտեղ դրանք պլանավորում են օգտահանել: Բնապահպանական ակցիայում գործի են դրվել ավելի քան 50 զինծառայողներ: Նրանք աշխատանքի համար օգտագործել են 25 եւ 40 տոննա բեռնունակությամբ արբարձիչներ, «ԿամԱԶ» ավտոմեքենաների բազայի վրա ստեղծված մետաղատարներ՝ մանիպուլյատոր ամբարձիչներով, ինքնաթափեր, թրթուրավոր բեռնափոխադրիչներ, բուլդոզերներ, վառելիքալցավորող եւ փաթեթավորող մամլիչներ: Ընդամենն օգտագործվել Է 10 միավոր տեխնիկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: