Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում

Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում

Հոկտեմբերի 21-ին առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս մեկը տուժել Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորում ըմպելիքների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է ARY News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձեռնարկության շենքում հրդեհ Է բռնկել կաթսաներիրց մեկի պայթելուց հետո: Յոթ հրշեջ բրիգադներ են ժամանել պատահարի վայր կրակը մարելու համար: Շենքում կոտրվել են ապակիները, վնաս Է հասցվել մերձակայքում գտնվող շինություններին: Ինչպես նշվում Է, զոհվածների թվում են մեկ անցորդ եւ գործարանի մեկ բանվոր: Ֆաբրիկայի պահակն այրվածքներով հոսպիտալացվել Է: Միջադեպի պատճառների մասին տեղեկատւթյուն հեռուստաալիքը չի հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: