ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել Է մեկ բարելի դիմաց 86 դոլարը

ICE սակարանում Brent նավթի արժեքը գերազանցել Է մեկ բարելի դիմաց 86 դոլարը

Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ 2021 թվականի դեկտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքը հասել Է մեկ բարելի դիմաց 86 դոլարի, վկայում են Երեւանի ժամանակով ժամը 7:00-ին առեւտրական հարթակի տվյալները: Երեւանի ժամանակով 8:22-ին Brent մակնիշի նավթի արժեքը դանդաղեցրել Է աճը մեկ բարելի դիմաց մինչեւ 85,77 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: