Հայտնվել են տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խմբի Երկիր վերադարձի կադրերը

Հայտնվել են տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խմբի Երկիր վերադարձի կադրերը

Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խումբը վերադառնում Երկիր։ Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին մոտ երկու շաբաթ մնացել են Միջազգային տիեզերակայանում։ Փրկարարներն օգնել են Երկիր վերադարձող նկարահանող խմբին դուրս գալ «Սոյուզ» տիեզերանավից։ «Ռոսկոսմոսը» հայտնում է, որ վայրէջք կատարած անձինք լավ են զգում: Նրանց դիմավորել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ Ինչպես հայտնել ենք, Ռուսաստանը «Սոյուզ» տիեզերանավով Բայկոնուրից Միջազգային տիեզերակայան է ուղարկել նկարահանող խումբ՝ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար։