Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում. Ալեն Սիմոնյանն

Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում. Ալեն Սիմոնյանն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, նշելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: ԱԺ նախագահն անդրադարձել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ առկա սերտ եւ արդյունավետ համագործակցությանը: Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաեւ արժեւորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարեւոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում: Պատրիկ Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: