Արցախի մուտք գործելու նոր կարգը

Արցախի Հանրապետություն մուտք գործելու կարգը․ 📌 ՀՀ քաղաքացիները Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենան ✅անձը հաստատող փաստաթուղթ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ 📌Օտարերկյա քաղաքացիները Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենան ✅արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ✅Արցախի հանրապետության մուտքի արտոնագիր Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է 🔸 Այցից առնվազն 7 օր առաջ [email protected] կամ [email protected] էլ.հասցեներին ուղարկել անձը հաստատող փաստաթուղթ, լրացված վիզային հրացաթերթիկ, 3X4 չափի լուսանկար ‼️Արցախ մուտքի արտոնագրի տրամադրման կամ մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է Արցախ մուտք գործելու իր նախանշած օրը: ‼️ ✅Մուտքի արտոնագիր ստանալու դեպքում օտարերկրյա քաղաքացին Արցախ կարող է մուտք գործել միայն իր նախանշած օրը։