ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում»

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում»

Հոկտեմբերի 13-ին ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Վանաձորում։   Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից,  ՀՀ կառավարությունից, Լոռու մարզային կառույցներից, համայնքների և բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից,  քաղաքացիական հասարակությոնից և կրթական ոլորտից։ Միջոցառման նպատակն էր  ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները մասնկիցներին,   ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին։ Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը  կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի  Լոռու և Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ   ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորմամբ: Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ   ռազմավարական ծրագրերի մշակումը,  հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորումը,  շուրջ 1000 բնակչի  համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային և կենտրոնական կառավարման մարմինների  70 ներկայացուցչի    հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։ Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության,  կստեղծվի  200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա     շուրջ  3000 տեղացի բնակիչ։ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը   ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։