Ճապոնիայի կայսրն արձակել Է խորհրդարանի ստորին պալատը

Ճապոնիայի կայսրն արձակել Է խորհրդարանի ստորին պալատը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Տադամորի Օսիման հրապարակել Է Նարուհիտո կայսրի հրամանագիրը դրա արձակման վերաբերյալ, խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստը հեռարձակվում Է Համացանցում: «Սահմանադրության յոթերորդ հոդածի հիման վրա ստորին պլատն արձակվել Է»,-ասվում Է հրամանագրում: Հոկտեմբերի 14-ի առավոտյան կառավարությունը որոշում Է ընդունել խորհրդարանի ստորին պալատի արձակման մասին եւ կայսրին խնդրել հաստատել այն: Փաստաթուղթը, որը հաստատում Է Ներկայացուցիչների պալատի արձակումը, ստորագրվել Է կայսրի կողմից եւ ներկայացվել կառավարության գլխավոր քարտուղարին, այնուհետեւ՝ պալատի նախագահին, որը եւ այն հրապարակում Է պատգամավորների առջեւ: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Է, որ ընտրարշավը պետք Է մեկնարկի հոկտեմբերի 19-ին, իսկ խորհրդարանի ստորին պալատում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում, որի կշիռը գերազանցում Է վերին պալատին պետական բյուջեի նախագծի կամ վարչապետի ընտրության վերաբերյալ որոշումներ ընդունելիս, նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 22-ին: Կիսիդան, որը սեպտեմբերի 29-ին հաղթանակ Է տարել կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարի ընտրություններում, հոկտեմբերի 4-ին ձայների մեծամասնությամբ հաստատվել Է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում: Ներկայում Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատում 465 տեղից 305-ը պատկանում Է ԼԴԿ-ի եւ նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության կազմով կառավարող կոալիցիայի պատգամավորներին: Գործող պատգամավորների լիազորությունների ժամկետը լրանում Է հոկտեմբերի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: