ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան

ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում է ոչ թե կադրային ջարդ, այլ՝ սովորական կադրային քաղաքականություն, որը բնորոշ է ցանկացած պետական մարմնի։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Գերատեսչության կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք. ծառայողական աստիճանակարգում առաջ շարժվելիս նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, որոնք համապատասխան պոտենցիալ ունեն եւ իրենց դրսեւորել են պրոֆեսիոնալ տեսակետից։ Մնացած փոփոխությունները կրում են բնական բնույթ։ Նոր նշանակումները, հիմնականում, կատարվում են այն կադրերից, որոնք աշխատում են գերատեսչությունում»,- ասաց Բադասյանը: