Ռուսաստանը այն պետությունը չէ, որի հետ Բաքուն կարող է շանտաժի լեզվով խոսել

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է, որ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են, որտեղ շատ բան կախված է հայաստանյան դիվանագիտությունից։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո տեղեկատվական սակավությունը մտահոգո՞ւմ է․ հարցին փորձագետը երկու պատասխան ունի։ Ասում է՝ մի կողմից մտահոգիչ է, երբ մերձկրեմլյան շրջանակները լռում են, բայց մյուս կողմից դրական է, քանի որ կարող է նշանակել հայաստանյան որոշակի սկզբունքային դիրքորոշում։