ԱԱՏՄ ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելուն

ԱԱՏՄ ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելուն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։ Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել COVID-19 թեստի արդյունքը QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։ Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։