Իրանում ՀՀ դեսպանը  զարմանալիորեն միշտ լռել է Հայաստանի իշխանության դեմ տարվող հոռի ու անվայել քարոզչության բոլոր դրսևորումների ժամանակ

Իրանում ՀՀ դեսպանը զարմանալիորեն միշտ լռել է Հայաստանի իշխանության դեմ տարվող հոռի ու անվայել քարոզչության բոլոր դրսևորումների ժամանակ

2015-ից Իրանում Հայաստանի դեսպան նշանակված Արտաշես Թումանյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: Իրանահայերի համար լուն անակնկալ չէ, վաղուց էին սպասում: Քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ ոչ պաշտոնական շրջանակներում լուրեր էին շրջանառվում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին փոխելու և նրան փոխարինող նոր դեսպանի՝ Արսեն Ավագյանի անունը: Շահմուրադյանը նշեց, որ վերջին շրջանում Իրանի հայկական համայնքի որոշ հայտնի շրջանակներ, օգտագործելով իրենց ողջ քարոզչական «խոնավ վառոդով հրետանին», փորձում են հոռետեսական և անհեթեթ մթնոլորտ ստեղծել Հայաստանի օրինական իշխանությունների դեմ և, ցավոք, նրանց կարճամիտ ու թշնամական քարոզչական թիրախում է գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչն իրանական որոշ ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում այն սին տպավորությունն է ստեղծել, որ Հայաստանի նոր իշխանությունների նպատակներն ու գործունեությունը չեն համապատասխանում երկրի շահերին և թերևս միտված են Իրանի տարածաշրջանային շահերի դեմ: Ըստ նրա՝ հենց այս հարցին է, որ Լիտվայում համայնքի հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց Իրանի ՀՅԴ կառույցի հյուսիսային և հարավային կենտրոնական կոմիտեների անհիմն հայտարարությունը, ինչը պետք է արժանանար Իրանում Հայաստանի դեսպանության համարժեք ու կոպիտ պատասխանին: Ավելին՝ վերջին տարիներին Իրանի ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթը և Թեհրանի Դաշնակցության այսպես ասած Հայ Դատի քարոզչական կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատությունը իր ողջ քարոզչական գործիքակազմով հակաքարոզչություն է տանում Հայաստանի օրինական իշխանությունների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ և այդ քարոզչությունը նույնիսկ տարածել են Հայաստանում իրենց կապված որոշ ԶԼՄ-ներում և ԱՄՆ-ում Դաշնակցության շահերին սպսարկող իրանահայ գործակալների սոցցանցերում»,-հավելեց Շահմուրադյանը: Նա նշեց, որ Իրանում Հայաստանի դեսպանատունը զարմանալիորեն միշտ լռել է իր պետության դեմ տեղական հայ համայնքի մարմինների ու դաշնակցական կառույցների կողմից Հայաստանի իշխանության դեմ տարվող հոռի ու անվայել քարոզչության բոլոր դրսևորումների նկատմամբ: «Դաշնակցությունը անցյալ տարի 44-օրյա պատերազմից հետո շրջաբերական էր տարածել իր շարքերում, որով արգելում էր կուսակցականներին կապ պահել Թեհրանում ՀՀ դեսպանության հետ, որից վստահ տեղյակ էր դեսպանությունը, բայց էլի այդ ուղղությամբ լռել էր»,-հավելեց իրանահայ վերլուծաբանը: