Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության վարժանքներ են անցկացրել Արցախի բոլոր դիրքերում

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության վարժանքներ են անցկացրել Արցախի բոլոր դիրքերում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերը մարտական պատրաստության պլանային պարապմունքների են անցկացրել 27 դիտակետում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ազդարարման ազդանշան ստանալով ՝ խաղաղապահները մշակել են հանդերձանքի և զենքի ստացման, տեղակայման վայրից արագ դուրս գալու և դիրքերում տեղակայվելու գործողություններ: Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաև ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաև թիրախների հետախուզման և կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները: «Օր ու գիշեր անձնակազմի կանոնավոր կերպով հետ անց են կացվում մարտական պատրաստության վարժանքներ: Մշակվել են տարբեր սցենարներ, որը թույլ է ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում հմտորեն գործել: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ և ըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը։