G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսության անցնելու միջոցների մշակմանը

G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսության անցնելու միջոցների մշակմանը

20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն Է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին: Այդ մասին ասված Է Ռուսաստանի ֆինանսների նախարարության մամուլի տեղեկագրում, որը նվիրված Է 20-ի խմբի ներկայացուցիչների եզրափակիչ հանդիպման արդյունքներին: «Հաշվի առնելով բնապահպանական խնդիների հրատապությունը՝ նախարարները եւ կառավարիչները նաեւ համաձայնության են եկել աջակցելու կանաչ տնտեսության անցմանը եւ հավանություն են տվել կայուն ֆինանսավորման ճանապահային քարտեզին: Դրա նպատակն Է ցածրածխածնային տնտեսության անցման քաղաքականության արդյունավետ միջոցների համալիրի մշակումը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգումը եւ հենց «քսանյակի» տաբեր աշատանքային մարմինների միջեւ, հեռանկարի համար գերակա միջոցառումների պլանի ստեղծումը»,- ասված Է հաղորդաության մեջ: ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել Է, որ Ռուսաստանը մտադիր Է ածխածնային չեզոքության հասնել 2060 թվականից ոչ ուշ, ասված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: