Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել Է 19-ի, 13 մարդ համարվում Է անհետ կորած: Այդ մասին, հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Բենգեթի նահանգում սողանքներ են տեղի ունեցել անձրեւների պատճառով, ընդարձակ տարածքներ տուժել են հեղեղումներից: Ներկայում թայֆունը հեռացել Է Ֆիլիպինների տարածքից, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւները շարունակվելու սպառնալիքի մասին: Տարհանվել Է ավելի քան 10 հազար մարդ: «Տասնինը մարդ զոհվել, եւս 13-ն անհետ կորել են Maring աարեւադարձային ցիկլոնի հետեւանքով»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հաղորդվում Է, որ տարերային աղետների ռիսկերի կրճատման եւ կառավարման պետական խորհուրդը ստուգում Է նաեւ հաղորդագրությունները 11 այլ զոհվածների, երեք վիրավորների եւ մեկ անհետ կորածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: