Թայվանի հարավում հրդեհը 9 մարդու կյանք է խլել, կա 44 տուժած

Թայվանի հարավում հրդեհը 9 մարդու կյանք է խլել, կա 44 տուժած

Առնվազն 9 մարդ է զոհվել, 44-ը՝ հոսպիտալացվել Թայվանի հարավային Գաոսյուն քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Գիշերը բռնկված հրդեհը տարածվել է կոմերցիոն և բնակելի նշանակության 13 հարկանի հին շինության վրա, որը կառուցված է եղել 40 տարի առաջ։ Հրդեհաշրջման աշխատանքներին մասնակցել է 159 հրշեջ, որոնց առավոտյան է հաջողվել մարել կրակը։ Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մարդկանց մի մասը կարող էր հայտնվել հրե թակարդում՝ բնակելի մասի 7-րդ և 11-րդ հարկերի արանքում։ Այնտեղ բնակվում է առնվազն 120 մարդ, հիմնականում՝ տարեց մարդիկ, այդ թվում՝ տկարամտոթյամբ տառապող։