Ավստրիացի պատգամավորն ուշաթափվել է հենց ամբիոնի մոտ

Ավստրիացի պատգամավորն ուշաթափվել է հենց ամբիոնի մոտ

Ավստրիացի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Էվա-Մարիա Հոլցլյայթներն ուշագնաց է եղել Ավստրիայի ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) նիստում իր ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել խորհրդարանի արտահերթ նիստում։ Ամբիոնի մոտ ելույթ ունենալիս նա հանկարծակի թուլություն է զգացել։ Նիստն ընդատվել է՝ գործընկերոջը բուժօգնություն ցուցաբերելու համար։ Երբ կին պատգամավորի ինքնազգացողությունը կարգավորվել է, նիստը վերսկսվել է։ Ավելի ուշ նա թվիթերյան իր էջում երախտագիտություն է հայտնել գործընկերներին ցուցաբերված օգնության համար։