Աֆղանստանից ահաբեկչական խմբավորումները կարող են տեղափոխվել հարևան երկրներ. Պուտին

Աֆղանստանից ահաբեկչական խմբավորումները կարող են տեղափոխվել հարևան երկրներ. Պուտին

Ուրբաթ ԱՊՀ գագաթնաժողովում քննարկումները կկենտրոնանան Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքի և այդ երկրում ստեղծված բարդ իրավիճակի շուրջ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տեսակոնֆերանսի ռեժիմով ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։ ՌԴ նախագահի հայտարարությամբ՝ ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո Աֆղանստանում իշխանությունը անցել է թալիբների ձեռքը, ովքեր սահմանում են իրենց կարգն ու կանոնները: «Միաժամանակ երկրում շարունակում են գործել «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ակտիվորեն ներգրավում են ռազմական գործողությունների փորձ ունեցող զինյալներ Իրաքից ու Սիրիայից: Հետևաբար, չի բացառվում, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարևան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ՝ մինչև ուղղակի ընդլայնում»: Պուտինն Աֆղանստանի տարածքի հավանական սպառնալիքների չեզոքացումն անվանել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների խնդիրներից մեկը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է համակարգել ԱՊՀ անվտանգության կառույցների աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել համատեղ հատուկ գործողություններ: Կարևոր է նաև ուշադիր հետևել աշխարհում տիրող իրավիճակին: «Ինչպես և նախկինում, ձեր գերատեսչությունների համար կարևոր է հստակ վերահսկել զարգացող իրավիճակը, ցանկացած մարտահրավերներն և ռիսկերը, համակողմանի վերլուծել, հաշվարկել, թե դրանք ինչպես կարող են ազդել մեր ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա, ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ դրանք միջազգային քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտների վրա, և, համապատասխանաբար, համարժեք արձագանքել դրանց»,-նշել է Պուտինը: