Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրերը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքերով՝ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու բանտարկյալների՝ իրենց երկրում պատժի մնացած ժամկետը կրելու համար, հաղորդում է Mehr-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էին իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին: