Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության թիվը վերջին մեկ տարում նվազագույնի է հասել

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության թիվը վերջին մեկ տարում նվազագույնի է հասել

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցվող ամենշաբաթյա մահվան թվերը շարունակում են նվազել և այս պահին գտնվում են վերջին մեկ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշի վրա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Այդուհանդերձ, նա նշել է, որ մահացության թիվն այս պահին էլ բարձր է՝ շաբաթական մոտ 50 հազար դեպք, իսկ իրական թիվը, ըստ Գեբրեյեսուսի, անկասկած շատ ավելի բարձր է: «Մահացությունն իջնում է բոլոր տարածաշրջաններում՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ մի շարք երկրներ բախվում են հիվանդության ու մահվան նոր ալիքների հետ»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ մահացության ամենամեծ թվերը գրանցվում են այն պետություններում, որտեղ պատվաստանյութերի հասանելիությունը քիչ է: Այս պահի դրությամբ, ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է վարակման 238 մլն 229 հազար 951 դեպք, մահացել է՝ 4 մլն 859 հազար 277-ը: