Մեքսիկան ողջունել է ԱՄՆ կողմից սահմանի բացման որոշումը

Մեքսիկան ողջունել է ԱՄՆ կողմից սահմանի բացման որոշումը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ նոյեմբերին բացելու համատեղ սահմանը, որն ավելի քան 18 ամիս համավարակով պայմանավորված փակ էր, ինչը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Օբրադորը նշել է, որ դեռևս հստակեցվում է սահմանի վերաբացման հստակ օրը: 3144 կմ երկարություն ունեցող սահմանի փակումը լրջորեն վնասել էր տնտեսվարողներին սահմանի երկու կողմերում էլ: Միայն ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանակից շրջաններում 2020 թվականին ՀՆԱ-ում 4.9 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ էր գրանցվել: