ԱՀԿ տնօրենը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը չսկսած երեք երկրի անունը

ԱՀԿ տնօրենը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը չսկսած երեք երկրի անունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կա երեք երկիր, որտեղ դեռևս չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին նա խոսել է Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: «Երեք երկրներ դեռևս չեն սկսել պատվաստման գործընթացը: Դրանք են՝ Բուրունդին, Էրիթրեան և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն»,- նշել է նա: