Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին. Mehr

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին. Mehr

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Լրատվամիջոցնը նշել է, որ իրանցի վարորդների ազատ արձակումը նախորդել է Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին: Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին: