Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից: «ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- նշված է հաղորդագրության մեջ: