Բոլոր երկրների միագումար պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի

Բոլոր երկրների միագումար պետական պարտքը հասել է 88 տրիլիոն դոլարի

Բոլոր երկրների ընդհանուր սուվերեն պետական պարտքն այս պահին հասել Է 88 տրիլիոն դոլարի, ինչը կազմում Է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 100 տոկոսը: Հոկտեմբերի 13-ին այս գնահատումն են տվել Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները (ԱՄՀ): «Պետական պարտքն այժմ կազմում Է 88 տրիլիոն դոլար, այս գումարը մոտ Է ՀՆԱ-ի 100 տոկոսին: 2021 եւ 2022 թվականներին պետական պարտքը, ինչպես սպասվում Է, տարեկան կնվազի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսային կետով, ինչից հետո պետք Է կայունանա ՀՆԱ-ի մոտավորապես 97 տոկոսի մակարդակում»,- ասված Է ԱՄՀ-ի բյուջետային հարցերի դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Գասպարի եւ կազակերպության մյուս աշխատակիցների համատեղ բլոգում, որը պատրաստվել Է հիմնադրամի հոկտեմբերյան «Բյուջետային բանբերի» հրապարակման առնչությամբ: «Պարտքի աճի ֆոնին երկրները պետք Է ադապտացնեն իրենց հարկա-բյուջետային քաղաքականությունը բացառիկ հանգամանքներին (յուրաքանչյուր երկրում), որոնք ներառում են պատվաստման տեմպերը եւ հաջողությունները (տնտեսության) վերականգնման բնագավաում»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ըստ որում, ինչպես ճշտել են հիմնադրամի տնտեսագետները, «համավարակի պատճառով 2020 թվականին համաշխարհային պարտքը թռել Է վեր 14 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 226 տրիլիոն դոլար»: Այդ գումարի մեջ են մտնում ինչպես պետական պարտքն, այնպես Էլ ոչ ֆինանսական մասնավոր հատվածի պարտքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: