Պատվաստման թեման քաղաքականացվել է․ լվացված ուղեղների դեմ ենք պայքարելու. Արսեն Թորոսյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը չի կայունանում, հիվանդանոցներում սպառվում են ազատ մահճակալները, բժիշկներն ուժասպառ են լինում։ Միայն այսօր քովիդից մահացել է 43 մարդ։ Սա կորոնավիրուսի տարածումից ի վեր մահերի ամենամեծ թիվն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ իշխող ուժի պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ: