Իրանը տեսավ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ․ խաղաքարտերը Հայաստանի օգտին են

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ռեգիոնում գերակտիվացումը պայմանավորում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված աշխարհքաղաքական գործընթացների հետ, մասնավորապես՝ Իրան-Ադրբեջան լարվածության ֆոնին։ Հարցին, թե Իրանի այս քաղաքականությունը հասունացա՞ծ էր, դրական պատասխան է տալիս, ապա շարունակում՝ Իրանը պարբերաբար զգուշացնում էր Բաքվին, իսկ պատերազմից հետո բավական ակտիվ բանակցությունների մեջ էր, ինչից եզրակացնում է քաղաքագետը, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել․ «Իրանը համոզվեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ։ Հայաստանի համար շահեկան միջավայր է ստեղծվել»։