«Թբիլիսոբա». ինչպես է քաղաքն իր օրը նշում այս անգամ

«Թբիլիսոբա». ինչպես է քաղաքն իր օրը նշում այս անգամ

Այս տարի քաղաքի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, համեստ Է անցկացվելու. ավանդական միջոցառումներից կկայանա «Պատվավոր թբիլիսցիների» կոչում շնորհելու արարողությունը եւ կանցկացվեն «Աշնանային բարիքներ» գյուղատնտեսական տոնավաճառները: Ինչպես քաղաքային վարչության նիստում հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, պլանավորված տոնական առցանց-համերգը չեղարկվում Է: Դրա անցկացման համար հատկացված փողերը կտրամադրվեն Բաթումում բնակելի տան փլվելու հետեւանքով տուժածների օգնության հիմնադրամին: Բաթումում հինգհարկանի տան ամբողջ մուտքի փլվելու հետեւանքով զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 12 ընտանիք մնացել Է առանց տանիքի: «Տեղի Է ունեցել ողբերգություն: Մեզ համար սկզբունքորեն կարեւոր Է այդ ընտանիքներին օգնելը: Թբիլիսին միշտ կանգնած Է այն մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են դժվարին կացության մեջ, ուստի ընդունվել Է նման որոշում: Չնայած այն բանին, որ համերգը չեղարկվել Է, մենք չենք խախտում Թբիլիսիի ավանդույթը, եւ այս տարի կպարգեւատրենք «Պատվավոր թբիլիսցիներին»,-հայտարարել Է քաղաքագլուխը, հաղորդել Է Sputnik-ը: