Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ

Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը այցի շրջանակում կլինի Անգոլայում, Նիգերիայում եւ Տոգոյում: Աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Անկարայի համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ բազմակողմանի է՝ հիմնված քաղաքական, հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման սկզբունքների վրա: Եթե 200 -ին Աֆրիկայում կար 12 թուրքական դեսպանատուն, ապա մինչև 2021 թվականը այս ցուցանիշը հասավ 43 -ի: 2003-ի վերջի դրությամբ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի առևտուրը կազմում էր 5,4 մլրդ դոլար, իսկ 202 -ի վերջին, չնայած համավարակին, հասել է 25,3 միլիարդ դոլարի: