Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը

Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը

Գերմանիայի Գյոթինգենի եւ Մյունխենի համալսարանների հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են կենսաբանական հայտանիշեր, որոնց բարձր պարունակությունը կարող Է մատնանշել մոտեցող դեմենցիան: Համապատասխան հոդվածը հրապարակվել Է EMBO Molecular Medicine հանդեսում: Մկների եւ բջիջների մանրԷախմբերի վրա կատարված փորձերի ընթացքում փորձագետները հայտնաբերել են երեք միկրո ՌՆԹ, որոնք գործել են որպես մտավոր աշխատունակության հայտանիշ: Այդ հայտանիշերի բարձր մակարդակները կարող են դեմենցիայի զարգացումը կանխատեսել ախտանշանների ի հայտ գալուց երկուսից-հինգ տարի առաջ: «Երբ հայտնվում են դեմենցիայի ախտանշանները, ուղեղն արդեն խիստ վնասված Է: Հարկավոր են թեստեր, որոնք շատ ընդունելի են հիվանդության սկսվելուց առաջ եւ վստահորեն գնահատում են վիճակի հետագա զարգացման ռիսկը»,-հայտարարել Է հետազոտության մասնակիցներից մեկը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ միջին տարիքում քնի մշտական պակասը կապված Է ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ: Դեմենցիան ձեռք բերովի թուլամտություն Է, ճանաչողական գործունեության կայուն նվազում՝ ավելի վաղ յուրացված գիտելիքների եւ գործնական հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով: Ավելի հաճախ այս վիճակը դիտվում Է ծերության շրջանում: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում Է դեմենցիայի մոտավորապես տասը միլիոն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: