Apple-ը կարող է կրճատել iPhone 13-ի արտադրությունը չիպերի սղության պատճառով

Apple-ը կարող է կրճատել iPhone 13-ի արտադրությունը չիպերի սղության պատճառով

Apple ընկերությունը կարող է մինչև տարեվերջ կրճատել iPhone 13-ի արտադրությունը՝ կապված չիպերի գլոբալ սղության հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Apple-ը հավանաբար կկրճատի 2021 թվականի համար iPhone 13-ի արտադրության կանխատեսվող ծավալները 10 մլն միավորով՝ միկրոչիպերի շարունակվող սղության պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը ծրագրել էր մինչև տարեվերջ շուկա թողարկել 90 մլն սմարթֆոն։ Նշվում է, որ չիպերի մատակարարումներն իրականացնում են Broadcom և Texas ընկերությունները։ Դեֆիցիտ սկսվել էր նկատվել դեռևս 2020 թվականին՝ կորոնավրուսային պանդեմիայի պատճառով։