«Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է

«Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է

Այսօր «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշում է 95-րդ տարեդարձը։ Վաստակաշատ, փառաբանված մարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) եւ «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Սիմոնյանը գլխավորել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր) եւ Օդեսայի «Չեռնոմորեց»-ը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հավաքականը (1976/79):