Toyota-ն պլանավորում է նորագույն արեւամարտկոցներ օգտագործել իր ավտոմոբիլներում

Toyota-ն պլանավորում է նորագույն արեւամարտկոցներ օգտագործել իր ավտոմոբիլներում

Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնը մտադրվել Է ապագայում սկսել բարձրտեխնոլոգիական արեւամարտկոցների եւ դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում: Այդ մասին ասված Է հոկտեմբերի 12-ին ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ երկրի խոշորագույն ավտոկոնեռնն առաջադեմ արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգաների ազգային ինստիտոտի հետ համատեղ կլբաղվեն արեւամարտկոցնրերի նորագույն համակարգերի մշակմամբ, որոնք հեռանկարում կարելի լինի օգտագործել ավտոմոբիլներում: Ընդգծվում Է, որ այդ գործում գլխավոր խնդիրը կլինի Էներգիայի արտադրման արդյունավետության բարձրացումը՝ դրանց հիման վրա այդ մարտկոցների եւ համակարգերի ստեղծման արժեքի նվազեցմամբ հանդերձ: Ավելի վաղ Toyota-ն նաեւ նպատակ Է դրել իր Էլկետամոբիլների, հիբրիդային եւ ջրածնային ավտոմոբիլների վաճառքների մակարդակը մինչեւ 2030 թվականը հասցնել 8 միլիոն միավորի՝ ածխաթթվի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումներն ակտվորեն կրճատելու՝ տեղական իշխանությունների եւ գործարարության ձգտման ֆոնին: Ճապոնիայի կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել Է, որ մինչեւ 2050 թվականը երկիրը կհասնի ածխաթթվի զրոյական արդունաբերական եւ ավտոմոբիլային արտանետման: Մինչեւ 2030 թվականն այն ենթադրվում Է կրճատել 2013 թվականի մակարդակի համեմատությամբ 46 տոկոով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: